Ախալքալաքում փորձել են այրել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանի մեքենաները


Ախալքալաքում փորձել են այրել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանի մեքենաները
Ապրիլ 23 15:17 2017

Նախորդ գիշեր՝ ժամը մեկի սահմաններում Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանին պատկանող երկու ավտոմեքենաների հրկիզման փորձ է արվել: Մեքենաները կայանած են եղել պատգամավորի տան առաջ, հայտնում է jnews.ge կայքը:

Խորհրդարանի պատգամավորը jnews.ge-ի լրագրողի հետ հեռախոսազրույցում հաստատել է հրկիզման փաստը և նշել. «Շատ տարբեր կասկածներ կան, ես կարող եմ վստահեցնել, որ տեղի ունեցածը կապ չունի իմ բիզնես գործունեության հետ, դա կապված է իմ քաղաքական գործունեության հետ: Տեսնենք՝ ինչպես կաշխատի ոստիկանությունը, ինչ կկարողանա պարզել»,- ասել է Սամվել Մանուկյանը:


Պատգամավորի հարևանը պատահաբար նկատել է, թե ինչպես է անհայտ անձը բենզին լցնում մեքենայի վրա և այրում: Նա փախուստի է դիմել, երբ հարևանը բացել է դուռը՝ դեպքի վայրում թողնելով իրեղեն ապացույցներ:


Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ գույքը դիտավորությամբ վնասելու վերաբերյալ Վրաստանի քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով:


Նշվում է, որ մինչև հրշեջ ծառայության ժամանումը հնարավոր է եղել հանգցնել կրակը: Մեքենաներից մեկի կրակն արագ մարվել է, երկրորդը բավականին տուժել է կրակից: