Հետաքննությունը համոզված է, որ գտել է MH370-ի առավել հավանական գտնվելու վայրը


Հետաքննությունը համոզված է, որ գտել է MH370-ի առավել հավանական գտնվելու վայրը
Ապրիլ 23 14:23 2017

2014 թ. անհետացած մալայզիական Boeing MH370 ինքնաթիռի որոնումներով զբաղվող հետաքննիչները համոզված են, որ գտել են օդանավի «առավել հավանական» գտնվելու վայրը: Այս մասին գրում է Independent թերթը՝ վկայակոչելով Ավստրալիայի գիտական և կիրառական հետազոտությունների պետական միության (CSIRO) ուսումնասիրությունը:

Հաղորդվում է, որ Ավստրալիայի CSIRO-ն նոր ուսումնասիրություն է կատարել Boeing 777-ի թեևի մասնիկի օգտագործմամբ: Գիտնականները մի շարք թեստեր են կատարել՝ պարզելու համար, թե թևի այդ մասն ինչպես է հայտնվել օվկիանոսում:

Նշվում է, որ CSIRO-ն եկել է եզրակացության, որ ինքնաթիռի կործանման վայրը գտնվում է որոնման նախնական տարածքից հյուսիս:

Boeing 777-200 օդանավը Կուալա-Լումպուրից Պեկին չվերթ էր իրականացնում 227 ուղևորով և անձնակազմի 12 անդամներով: Այն անհետացել է 2014թ. մարտի 8-ի երեկոյան: Ենթադրաբար, օդանավը կործանվել է Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում: