Գերմանացիների ավելի քան 80%-ը բացասական է գնահատում Թրամփի աշխատանքը


Գերմանացիների ավելի քան 80%-ը բացասական է գնահատում Թրամփի աշխատանքը
Ապրիլ 23 14:00 2017

Գերմանիայի քաղաքացիների ավելի քան 80%-ը բացասական է գնահատում Դոնալդ Թրամփի գործունեությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջին 100 օրվա ընթացքում: Այս մասին վկայում են Bild am Sonntag պարբերականի հայտով Emnid հետազոտոկան կենտրոնի կատարած հարցման արդյունքները:

Ապրիլի 29-ին կլրանա ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի աշխատանքի 100 օրը:

Հարցման մասնակիցների 84%-ը կարծում է, որ Թրամփը վատ է կատարում իր պարտականությունները, միայն 5%-ն է հակառակ կարծիք հայտնել:

Հարցման անցկացման ամսաթիվը և մասնակիցների թիվը չի նշվում:



loading...