Զելենոգրադի սրճարաններից մեկում ՀՀ քաղաքացին վիճաբանության ժամանակ ատրճանակից մի քանի կրակոցներ է արձակել տեղի բնակչի ուղղությամբ


Զելենոգրադի սրճարաններից մեկում ՀՀ քաղաքացին վիճաբանության ժամանակ ատրճանակից մի քանի կրակոցներ է արձակել տեղի բնակչի ուղղությամբ
Ապրիլ 23 13:43 2017

Այսօր՝ ապրիլի 23-ին, վաղ առավոտյան ժամը 06:00-ին Մոսկվայի մարզի Զելենոգրադի Յունոստի փողոցում գտնվող սրճարաններից մեկում կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է sobesednik.ru-ն՝ հղում կատարելով Ռոսգվարդիայի մամուլի ծառայությանը: 27-ամյա ՀՀ քաղաքացին ատրճանակից 2 կրակոց է արձակել տեղի բնակիչի ուղղությամբ, ում հետ վիճաբանել է սրճարանում: 32-ամյա տեղի բնակիչը որովայնի շրջանում հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է: Նա ողջ է մնացել: Հայազգի տղամարդը կրակոցներ արձակելուց հետո փախուստի է դիմել, սակայն քիչ ուշ նրան հայտնաբերել ու ձերբակալել են:

Մեկ այլ՝ LifeNews լրատվամիջոցի տեղեկություններով՝ այսօր Զելենոգրադում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել մի քանի տասնյակ տղամարդկանց մասնակցությամբ, ինչի հետևանքով 5 հոգի մարմնական ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են: