Ֆրանսիայում սկսվել են նախագահական ընտրությունները


Ֆրանսիայում սկսվել են նախագահական ընտրությունները
Ապրիլ 23 11:21 2017

Ֆրանսիայում տեղի ժամանակով 08.00-ին (մեր ժամանակով՝ 10.00) երկրի նախագահական ընտրությունների առաջին փուլում քվեարկության համար ավելի քան 66 500 ընտրատեղամաս է բացվել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Ընտրատեղամասերի մեծ մասը կփակվի տեղի ժամանակով 19.00-ին (մեր ժամանակով՝ 21.00): Միայն խոշոր քաղաքաներում ընտրատեղամասերը կաշխատեն մինչև երեկոյան 08.00-ն:

Իշխանությունների հայտարարությամբ, ընտրությունների օրը անվտանգության ապահովմանը մոտ 50 000 իրավապահ կներգրավվի: