Ֆինլանդիան կարող է հետևել Բրիտանիայի օրինակին և լքել Եվրամիությունը


Ֆինլանդիան կարող է հետևել Բրիտանիայի օրինակին և լքել Եվրամիությունը
Ապրիլ 23 12:08 2017

Ֆինլանդիայի խորհրդարանական «Իրական ֆիններ» խմբակցության նախագահ Սամպո Տերխոն չի բացառել, որ իր երկիրը կարող է գնալ Մեծ Բրիտանիայի հետքերով ու լքել Եվրամիության կազմը։ Այդ մասին հայտնում է YLE-ն։ Տերխոյի կարծիքով՝ մրցունակության մասին պայմանագիրը նրանց պետք չէր լինի, եթե Ֆինլանդիան պահպաներ իր սեփական արժույթը։ Բացի այդ, նա հայտարարել է, որ պատրաստ է հանրաքվե նախաձեռնել հեն հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, եթե դա ցանկանան իր կուսակցության անդամները։ Ավելի վաղ հարցումները ցույց էին տվել, որ բնակչության 38%-ը ԵՄ-ը համարում է երկրի լավագույն ընկերը արտակարգ ու ճգնաժամային իրավիճակներում, երկրորդ տեղում Շվեդիան է /25%/, երրորդում՝ ՆԱՏՕ-ն /22%/։