Մոնտենեգրոյի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը բացասաբար կազդի ՌԴ-ի հետ հարաբերությունների վրա. Մեշկով


Մոնտենեգրոյի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը բացասաբար կազդի ՌԴ-ի հետ հարաբերությունների վրա. Մեշկով
Ապրիլ 23 11:53 2017

Մոնտենեգրոյի (Չեռնոգորիա) անդամակցությունը ՆԱՏՕ-ին բացասական կանդրադառնա Ռուսաստանի հետ ունեցած կապերի վրա, այս մասին interfax.ru-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը: «Դիտելով այս ռազմական նախապատրաստությունները, որն իրականացնում է ՆԱՏՕ-ն մեր սահմանների մոտ, կամա թե ակամա հիշում ես 100-ամյա վաղեմության իրադարձությունները՝ օտարերկրյա ռազմական ինտերվենցիան Ռուսաստանում՝ քաղաքացիական պատերազմի տարիներին: Բնականաբան, այսօր այլ աշխարհում ենք ապրում, բայց մեր արևմտյան գործընկերները պետք է հիշեն, որ միջազգային անվտանգության գլխավոր սպառնալիքը միջազգային ահաբեկչությունն է»,- ասել է ՌԴ փոխարտգործնախրարը: ՌԴ ԱԳՆ-ն մտավախություն ունի, որ Մոնտենեգրոյում իշխող կոալիցիան կարող է փորձել որոշ ՌԴ քաղաքացիների արտաքսել երրորդ երկրներ: Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները մայիսի 19-ին Բրյուսելում արձանագրություն են ստորագրել Մոնտենեգրոյի` ՆԱՏՕ-ին անդամագրվելու մասին: 



loading...