Փորձագետները հաշվարկել են Samsung-ի և Apple-ի առաջատար սմարթֆոնների ինքնարժեքը


Փորձագետները հաշվարկել են Samsung-ի և Apple-ի առաջատար սմարթֆոնների ինքնարժեքը
Ապրիլ 23 11:37 2017

Բրիտանական IHS ընկերության փորձագետները հաշվարկել են հարավկորեական Samsung Galaxy S8 առաջատար սմարթֆոնի բաղադրիչ մասերի արժեքը և համեմատել են այն անմիջական մրցակից iPhone 7-ի ինքնարժեքի հետ:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, արդյունքում պարզվել է, որ կորեական արտադրանքն ինքն իրենով 90 դոլարով ավելի թանկ է ամերիկյանից:

Galaxy S8-ի բաղադրիչ մասերի ընդհանուր արժեքը 64 ԳԲ օպերատիվ հիշողության պարագայում կազմում է 307 դոլար, մինչդեռ iPhone 7-ինը` 220 դոլար:

Կորեական սմարթֆոնի թանկարժեք բաղադրիչը էկրանն է, բացի այդ նաև Exynos 8895 բավականին թանկարժեք պրոցեսորը, օպերատիվ և մշտական հիշողությանսեփական արտադրության քարտերը: Չորս բաղադրիչի արժեը կազմում է ընդհանուր մասերի վրա ծախսված գումարի 57 տոկոսը: