Աղցան «Թբիլիսի».բաղադրատոմս


Աղցան «Թբիլիսի».բաղադրատոմս
Ապրիլ 23 11:27 2017

Բաղադրությունը՝

Կարմիր լոբի-1 տուփ

Տավարի ֆիլե-200 գրամ

Սոխ-1 հատ

Պղպեղ-1 հատ

Սխտոր-2 պճեղ

Ընկույզ-50 գրամ

Համեմ-1 փունջ

Խմելի-սունելի-ըստ ճաշակի

Աղացած սև պղպեղ-ըստ ճաշակի

Աղ-ըստ ճաշակի

Ձեթ-4/5 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը՝

Միսը քառակուսիներով կտրատել և եփել:

 

Սոխը կիսալուսանաձև կտրատել: Պղպեղը բարակ շերտերով կտրատել: Ընկույզը մանր կտրատել: Սխտորը ճզմել: Համեմը մանր կտրատել:

 

Կարմիր լոբու վրա լցնել սոխը, ապա տավարի ֆիլեն, պղպեղը, սխտորը, համեմը, ընկույզը: Այն աղով, պղպղեով և խմելի-սունելիով համեմել: Վրան 4-5 ճաշի գսակ ձեթը լցնել, ապա խառնել: