Հյուսիսային Կորեան պատրաստ է «մեծ պատերազմ սկսել»


Հյուսիսային Կորեան պատրաստ է «մեծ պատերազմ սկսել»
Ապրիլ 23 11:20 2017

«ԿԺԴՀ»-ն հայտնել է,որ ամերիկյան պրովոկացիային ի պատասխան կարող է «մեծ պատերազմ» սկսել Հարավի և Հյուսիսի վերամիավորման համար: Այս մասին գրում է «РИА Новости»-ն՝ հղում տալով կորեական լրատվամիջոցներին:
«ԱՄՆ-ն հիմնավորապես խելագարվել է: Այն վրիպել է ԿԺԴՀ-ին վախեցնելով և ռազմավարական կործանիչների տեղակայման ճանապարհով ինչ-որ բաների հասնելով: ԿԺԴՀ բանակն ու ժողովուրդը երբեքչեն վախենա նմանատիպ բլեֆով»,- հայտնում են հյուսիսկորեական ԶԼՄ-ները:
Հաղորդվում է, որ եթե այդ պրովոկացիան շարունակվի, ապա ԿԺԴՀ-ն կպատասխանի նրան «նախազգուշական հարվածներով և ազգային վերամիավորման համար մեծ պատերազմով»: