Մենք քեզ հետ ենք, Գարո. Սերժ Թանկյանը Գարո Փայլանին իրական հերոս է համարում


Մենք քեզ հետ ենք, Գարո. Սերժ Թանկյանը Գարո Փայլանին իրական հերոս է համարում
Հունվար 17 15:29 2017

Ամերիկահայ հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը մեջլիսում համարձակ հայտարարություններով հանդես եկող հայազգի պատգամավոր Գարո Փայլանին համարում է իրական հերոս:  

«Այս հատուկ օրը, երբ մենք հիշում ենք Մարտին Լյութեր Քինգին և այն ամենը, հանուն ինչի նա պայքարում էր, Էրդողանի կառավարությունը Թուրքիայում հեռացնում է պատգամավորին ցեղասպանության մասին հիշատակելու համար:

Գարո Փայլանն իրական հերոս է, քանի որ շատ հեշտ է խոսել ճշմարտության մասին մի հասարակությունում, որտեղ չկան հետհարվածներ, մինչդեռ շատ վտանգավոր է այն հասարակությունում խոսելը, որտեղ գործում են հետհարվածները: Ես մեծ պատիվ եմ ունեցել նախորդ տարի հանդիպել նրան: Մենք քեզ հետ ենք, Գարո»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Թանկյանը։