Տղամարդը 26 տարի շարունակ ճամփորդել է իր մեքենայով` անցնելով 895 000 կմ և այցելելով 215 երկիր


Տղամարդը 26 տարի շարունակ ճամփորդել է իր մեքենայով` անցնելով 895 000 կմ և այցելելով 215 երկիր
Ապրիլ 23 00:53 2017

Գյունտեր Հոլտորֆը, ով մտադիր էր իր մեքենայով 18-ամսյա ճամփորդություն իրականացնել, չէր էլ կասկածում, որ այն 3 տասնամյակ կտևի:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը` գերմանացին 26 տարում 895 000 կմ տարածություն է անցել` այցելելով 215 երկիր իր հին Mercedes Benz G Wagon մեքենայով: Ճանապարհորդությունն սկսելիս Գյունտերը 30 տարեկան էր, երբ ավարտեց իր աշխատանքը Lufthansa-ում, հանդիպեց իր չորրորդ կնոջը` Քրիստինային, և նրա հետ միասին ճամփորդության մեկնեցին՝ հեռանալով իրենց հայրենի Բավարիայից:

99780 կմ անցնելով ցամաքով և հաղթահարելով մալարիայի 4 հարված` ամուսինները որոշեցին շարունակել ճամփորդել: Նրանք հանել էին մեքենայի հետին նստելատեղերը, որպեսզի տեղ ապահովեն հագուստի, սնունդի կամ այլ պարագաների համար:

Ամուսնական զույգը կարողացել է վճարել ճամփորդության ծախսերը իրենց խնայած գումարով` քնելով մեքենայում և ուտելիք գնելով տեղական խանութներից: Նրանք չունեին բջջային հեռախոս կամ այլ սարքավորում: