Տարբեր գույնի աչքեր ունեցող կատվի ձագը «հիպնոսացրել» է համացանցի օգտատերերին


Տարբեր գույնի աչքեր ունեցող կատվի ձագը «հիպնոսացրել» է համացանցի օգտատերերին
Ապրիլ 23 00:34 2017

Վերջերս համացանցում տարածվել են Պամ Պամ անունով կատվի ձագի լուսանկարները, որոնք մեծ ճանաչում են բերել նրան: Բանն այն է, որ կատուն հետաքրքիր առանձնահատկություն ունի. նրա աչքերը տարբեր գույնի են:


Այս յուրահատկությունը պայմանավորված է հետերոքրոմիա կոչվող երևույթով, որի դեպքում մարդկանց և կենդանիների աչքի ծիածանաթաղանթները տարբեր գույներ կամ գույնի անհավասար բաշխում են ունենում: Սրա պատճառն իր հերթին այն է, որ մելանին գունանյութը նորմայից ավելի է պարունակվում կամ ընդհանրապես բացակայում է, ինչը կարող է ազդեցություն ունենալ թե՛ աչքերի, թե՛ մաշկի և թե՛ մազերի գույնի վրա:


Ստորև ներկայացնում ենք համացանցի օգտատերերին «հիպնոսացրած» կատվի ձագի լուսանկարները, որոնք հրապարակվել են Bored Panda կայքում.