Կենդանակերպի որ նշանն է համարվում ամենագեղեցիկ կին


Կենդանակերպի որ նշանն է համարվում ամենագեղեցիկ կին
Ապրիլ 22 19:52 2017

Esotericblog.ru-ն ներկայացրել է կենդանակերպի նշանների կին ներկայացուցիչների գեղեցկությունը։

Խոյ. Կարողանում նկատվել և հիշվել առաջին հայացքից: Սիրում են վառ հագուստ, բայց ուշադրություն գրավում են ոչ թե հագուստով, այլ ամբողջ կերպարով։ 

Ցուլ. Կարողանում են գրավել իրենց հմայքով ու նրբությամբ։ Տղամարդիկ հետագայում են միայն հասկանում, որ այդ նրբության տակ թաքնված է ուժեղ և կամային անձ։ Հրաշալի ճաշակ ունեն, այդ պատճառով էլ մշտապես լավ տեսք ունեն։ 

Երկվորյակներ. Կարողանում են տարբեր լինել, դժվար է չնկատել այս կնոջը։

Խեցգետին. Նրբագեղ են, օրիգինալ, չեն սիրում շատ վառ, ճչացող կերպարներ, բայց կարողանում են հեշտությամբ ընդգծել կերպարը:

Առյուծ. Կարողանում են օգտագործել իրենց գեղեցկությունը, նույնիսկ, եթե այն բացակայում է։ Նույնիսկ, եթե իդեալական կազմվածք կամ դիմագծեր չունեն, միևնույն է՝ շրջապատին գեղեցիկ են թվում։ Հնարավոր է՝ պատճառը նրանց բնատուր հմայքն է, որը միանգամից աչքի է ընկնում։

Կույս. Հաճելի է նայել այս կանանց։ Նրանք կարող են գծած գեղեցկություն չունենալ, բայց այնքան լավ են մատուցում իրենց գեղեցկությունը, որ մարդիկ միայն հիանում են։ Հետևում են իրենց մաշկին, կազմվածքին, այդ պատճառով էլ մշտապես թարմ են։

Կշեռք. Արտահայտիչ դեմք ունեն և շատ գեղեցիկ ձեռքեր։ Երբեմն հենց իրենք են փչացնում իրենց գեղեցկությունը՝ սխալ հագուստ կամ մազերի գույն ընտրելով, բայց արագ ուղղվում են։ 

Կարիճ. Շատ գրավիչ են, որպես կանոն, իրենց իդեալական են համարում։ Նրանց գեղեցկությունը սովորական չէ, ավելի շուտ էկզոտիկ է։ Կարիճները գիտեն իրենց գինը և հպարտանում են իրենցով։

Աղեղնավոր. Այնքան խարիզմատիկ են, որ նրանց արտաքինը նշանակություն չունի. նրանց սիրում են գրեթե բոլորը։ Եթե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը նաև գեղեցիկ է, նրա կողքով պարզապես հնարավոր չէ անցնել։ Խնդիրը միայն այն է, որ Աղեղնավորները հաճախ ալարում են արտաքին տեսքին անհրաժեշտ ուշադրություն դարձնել։

Այծեղջյուր. Նրանց գեղեցկությունը դուր է գալիս միայն որոշակի մարդկանց, բայց դա առհասարակ չի հուզում նրանց։ Դիմագծերը նշանակություն չունեն, քանի որ կարողանում են բոլորից գրագետ մատուցել սեփական գեղեցկությունը։

Ջրհոս. Յուրահատուկ նկարներ են, որոնց մասին երազում են շատ կոլեկցիոներներ։ Նրանք ոչ միայն արտաքնապես են գրավիչ, այլև ներսից փայլ ունեն, որը գրավում է տղամարդկանց հայացքները՝ անկախ նրանից, նա սովորական վերնաշապի՞կ կկրի, թե՞ սև հագուստ։