Ծառուկյանի վերադարձի ֆեյսբուքյան արձագանքը


Ծառուկյանի վերադարձի ֆեյսբուքյան արձագանքը
Հունվար 17 10:29 2017

Այսօր ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ երկու տարի առաջ փակած էջը բացում է:
Հիշեցնենք, որ 2015 թ. ապրիլի 28-ին Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ փակում է քաղաքական էջը: «Բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը»,- այսօր արդեն փակված էջը բացելով հայտարարեց Ծառուկյանը:
Մինչ Գագիկ Ծառուկյանի այսօրվա բուն հայտարարությունը նախ անոնսվեց դրա մասին: Ֆեյսբուք սոցիալական ցանցում Ծառուկյանի հայտարարությունից առաջ եւ հետո քննարկումներ են ընթանում: Օգտատերը տարբեր բնույթի գրառումներ են անում:
Armday.am-ն առանձնացրել է այդ գրառումներից մի քանիսը:

Լրագրող Տաթեւ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ես ու Taguhi Melqonyan-ը պատրաստվում ենք միջնորդել դատավորին դադարեցնել դատական նիստը, քանզի րոպեներ անց սպասվում է Ծառուկյանի դարակազմիկ հայտարարությունը: 

Գրիգոր Պետրոսյանն էլ գրել է. Ծառուկյանի տան դիմաց հավաքվածներին տարել են Կարմիր Հրապարակ Վլադիմիր Լենինին մեծ քաղաքակունություն վերադարձնելու համար:

Աշոտ Ղազարյանի ֆեյսբուքյան էջում էլ կարդում ենք. Փաստորեն 2 տարի պահանջվեց Վարդանանքը կարդալու համար:

Լեւոն Սարդարյանն էլ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի վերադարձին գրել է. Ծառուկյանը վերադարձավ: Չնայած` շատ հեռու չէր էլ գնացել ))))

Լրագրող Տիրայր Մուրադյանն էլ հարցադրում է արել. ԲՀԿ-ից հեռացածներ, լավ ե՞ք

Մելանյա Մելքումյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է. ԲՀԿ-ից հեռացածները մի անկյունում նյարդային ծխում են:

Սեդա Ղուկասյանն էլ գրում է. Քաղաքականության մեջ չարիքը վերադառնում ա որպես՝ խորհրդարանական ընտրություններում լայն դաշինք ձեւավորող բարեգործ:

Գեւորգ Ավչյանի ֆեյսբուքյան էջում էլ կարդում ենք. Փաստորեն` Ծառուկյանի` քաղաքական դաշտից ժամանակավորապես կտրված լինելու ընթացքում <<սուրբ տեղը>> դատարկ էր մնացել, ու քանի որ հին ասացվածքի համաձայն` <<սուրբ տեղը դատարկ չի մնում>>, ուստի նա որոշեց վերադառնալ. դե հո չէր թողնելու որ հին ասացվածքը հերքվեր...
Տիգրան Մազմանյանն էլ գրել է. Փուչիկ Կարենը ասում էր Գագիկ ծառուկյանը քաղաքական հիվանդություն է և ապագայում չպետք է թույլ տալ նման հիվանդությունները ներթափանցեն քաղաքականություն։
Փուչիկը ընգավ Գագիկի տակ մի օր մի օր գմմփփփփ։

Արմեն Վարդանյան. Փաստորեն Ծառուկյան Գագոյից 2 տարի պահանջվեց Վարդանանքը կարդալու և Պյութագորասի թեորեմը սովորելու համար
Վահե Էնֆիաջյան. Սպասված հայտարարություն, որն արվեց ոչ շուտ, ոչ ուշ, այլ ամենաճիշտ պահին
Սարգիս Սերգեյ Գեւորգյանն էլ անդրադառնալով Ծառուկյանի հայտարարությանը գրել է. Նոր տողից,մի մատ խորքից. Գագիկ Ծառուկյան:

Հարություն Կոլյան Էս Ծառուկյան Գագիկն ել բան ու գործը թողած Էջ ա փակում էջ ա բացում .... Ասա դու հո էջանշան չես այ մարդ ...

Ֆեյսբուքյան գրառումները մեկտեղեց Փայլակ Ֆահրադյանը