Հարգում եմ Ծառուկյանին,բայց կուսակցություն չեմ վերադառնա. Ռուստամ Գասպարյան


Հարգում եմ Ծառուկյանին,բայց կուսակցություն չեմ վերադառնա. Ռուստամ Գասպարյան
Հունվար 17 14:24 2017

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին:

«2017 թվականի խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու Հայաստանի ապագայի համար: Նկատի ունենալով մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները, ինչպես նաև իմ քաղաքականություն վերադառնալու հանրային պահանջը, ես հայտարարում եմ, որ բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով լայն դաշինք: Մեր դռները բաց են բոլոր այն քաղաքական ուժերի և գործիչների առաջ, ովքեր մտահոգ են մեր երկրի ապագայով»,-նշել է նա:

Armday.am-ը փորձել է կապ հաստատել փետրվարյան հայտնի իրադաձություններից հետո ԲՀԿ-ից դուրս եկած անդամների հետ պարզելու համար, թե ինչպես են վերաբերվում Ծառուկյանի վերադարձին և արդյոք կվերադառնան ԲՀԿ, թե ոչ:

«Ուրախ եմ հետ վերարդառնալու կապակցությամբ: Իհարկե՛, եթե մարդը այսօր ունի հնարավորություն, գտնում է, որ երկրի համար կարող է մի բան անել, խի չգա»,-մեզ հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը:

Անդրադառնալով Ծառուկյանի հայտարարությունից հետո իր՝ ԲՀԿ հնարավոր վերադարրձին, Գասպարյանն ասաց. «Ես բազմիցս հայտարարել եմ, որ որևիցե մի կուսակցություն չեմ մտնելու: Չնայած ասում եմ՝ հարգում եմ Ծառուկյանին, նրա գաղափարները և ծրագիրը, և՛ որպես մարդ, և՛ որպես գործարար շատ հարգում եմ, բայց կուսակցություն չեմ վերադառնա»:

Հարցին, թե առհասարակ որևէ ուժի էլ չի անդամակցի, Գասպարյանը պատասխանեց, որ որևիցե կուսակցություն չի մտնելու:

Իսկ այն հարցին, թե ապագա խորհրդարանական ընտրություններին մասանցկության ի՞նչ ձևաչափ է պատկերացնում, թե՞ չի պատրաստվում դրանց մասնակցել. Գասպարյանն արձագանքեց. «Դեռ, ճիշտն ասած, չեմ որոշել, հնարավոր է և չմասնակցեմ»: