Բնության հրաշք.Իռլանդիայի կանաչ թունելը.լուսանկարներ


Բնության հրաշք.Իռլանդիայի կանաչ թունելը.լուսանկարներ
Ապրիլ 22 20:16 2017

Հյուսիսային Իռլանդիայի Արմա գյուղից ոչ հեռու է գտնվում Մուգ Հեդջես (The dark hedges) ճանապարհը: Վերջին երեք հարյուր տարում այն հսկել են հսկայական հաճարենիները, որոնք աճում են ճանապարհի երկու կողմերին: Ծառերը ոչ միայն աճում են, այլև միահյուսվում` ստեղծելով ստվերի և լույսի թունել:

Ծառերը տնկվել են 1750 թվականին: 15 տարի առաջ Մուգ Հեդջես ճանապարհի մասին գիտեին միայն տեղացիները, սակայն 1998 թվականին Հյուսիսային Իռլանդիայի զբոսաշրջության ազգային խորհուրդը սկսեց այս քիչ հայտնի տեսարժան վայրը հասանելի դարձնել զբոսաշրջիկներին: Բացի այդ, այստեղ նկարահանվել է «Գահերի խաղ» (Game of Thrones) ամերիկյան հեռուստասերիալի մի քանի դրվագ: