Կարմիր շրթներկ օգտագործելու նրբությունները


Կարմիր շրթներկ օգտագործելու նրբությունները
Ապրիլ 22 19:21 2017

Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր համալսարանի անցկացրած ուսումնասիրությունները պարզել են, որ կնոջը տեսնելիս տղամարդիկ հանդիպման առաջին 5 վայրկյանի ընթացքում իրենց ուշադրությունը սևեռում են կնոջ շրթունքներին: Հետաքրքիրն այն է, որ միայն հաստ շրթունքները չէ, որ գրավում են տղամարդկանց ուշադրությունը, բարակ շրթունքները նույնպես ուշադրության են արժանանում, սակայն միայն այն դեպքում, երբ կինն այդ պահին կրում է կարմիր շրթներկ: Ուստի, շատ կարևոր է, որպեսզի կինը կարմիր գույնի շրթներկ ընտրելիս կարողանա իր դեմքին համապատասխան երանգն ընտրել:

Եթե ձեր մաշկը վարդագույն երանգներ ունի, ապա կարմիր շրթներկ ընտրելիս պետք է շեշտը դնեք մարջանային երանգի վրա:

Եթե ձեր մաշկը դեղնավուն երանգներ ունի, ապա պետք է կապտավուն երանգ պարունակող կարմիր շրթներկ ընտրեք:

Եթե ձեր մաշկը ձիթապտղի կամ մուգ երանգներ ունի, ապա կարմիր գինու գույնի վառ շրթներկ օգտագործեք:



loading...