Հլը ես ոչ մի բան չեմ որոշել. Յուվեցի Կարոն՝ Ծառուկյանի հայտարարությունից հետո ԲՀԿ վերադառնալու մասին


Հլը ես ոչ մի բան չեմ որոշել. Յուվեցի Կարոն՝ Ծառուկյանի հայտարարությունից հետո ԲՀԿ վերադառնալու մասին
Հունվար 17 14:00 2017

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին:

«2017 թվականի խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու Հայաստանի ապագայի համար: Նկատի ունենալով մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները, ինչպես նաև իմ քաղաքականություն վերադառնալու հանրային պահանջը, ես հայտարարում եմ, որ բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով լայն դաշինք: Մեր դռները բաց են բոլոր այն քաղաքական ուժերի և գործիչների առաջ, ովքեր մտահոգ են մեր երկրի ապագայով»,-նշել է նա:

Armday.am-ը փորձել է կապ հաստատել փետրվարյան հայտնի իրադաձություններից հետո ԲՀԿ-ից դուրս եկած անդամների հետ պարզելու համար, թե ինչպես են վերաբերվում Ծառուկյանի վերադարձին և արդյոք կվերադառնան ԲՀԿ, թե ոչ:

«Ազիզ ջան, հլը, ես ոչ մի բան չեմ որոշել»,-մեզ հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո):

Հարցին, թե մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին, Կարապետյանը կրկնեց. «Չգիտեմ, հլը որոշումս չեմ կայացրել»:

Հարցին, թե ուրա՞խ է, որ Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն, Կարապետյանն արձագանքեց. «Եթե ինքը ուրախ ա, իհարկե»: