Խանութը քանդած էր, ավերած, հատակը լրիվ արյուն. տեսախցիկը ֆիքսել է ողջ ընթացքը. մանրամասներ


Խանութը քանդած էր, ավերած, հատակը լրիվ արյուն. տեսախցիկը ֆիքսել է ողջ ընթացքը. մանրամասներ
Ապրիլ 22 18:45 2017

Ոստիկանության Նաիրիի բաժնի աշխատակիցներն ապրիլի 8-ի առավոտյան շտապ մեկնել են Եղվարդ քաղաքի Չարենցի փողոց. Րոպեներ առաջ մի քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ այդ փողոցում հագուստի խանութներից մեկից գողություն է կատարվել, իսկ հարեւան անասնակերերի խանութի ապակիները կոտրել են:

Խանութի վաճառողուհին պատմել է. «Բացեցի դուռը, տեսա սաղ խանութը քանդած էր, ավերած, հատակը լրիվ արյուն: Կասայի գումարը չկար, կասան չէր գողացել, բայց շատ ապրանքներ չփացրել էր»:

Ոստիկանությունը պարզել է, որ գողը խանութ մտնելիս վնասել էր ձեռքը եւ արյունը այտեղից էր: Նա չէր տարել ձեռքը ընկածը, այլ ընտրել էր թանկարժեք ապրանքները; Խանուում տեղադրված տեսախիկը ֆիքսել է գողության ընթացքը:

Ոստիկանները գողության կասկածանքով բերման են ենթարկել Քանաքեռավան գյուղի բնակիչ, 44-ամյա Վարդան Ա.-ին: Նրա մոտ հայտնաբերվել է երեք պայուսակ, որում եղել են գողացված ապրանքները;

Վարդան Ա.-ն խոստովանել է. «Գողություն եմ կատարել խանութից՝ շորեղեն, կոշիկեղեն, ուրիշ ոչ մի բան»:

Նա նշել է, որ նախկինում կատարել է եւս 5 գողություն: