Վերջին օրերին ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերը ատիվորեն տարածում են նոր ծրագրով արված լուսանկարները, որոնք հնարավորություն են տալիս պարզելու, թե ինչպիսի տեսք կունենա այս կամ այն անձը, տարեց հասակում: Միեւնույն ժամանակ ծրագիրը հնարավորություն է տալիս տվյալ անձին ներկայացնել հակառակ սեռի տեսքով:
Armday.am-ը ներկայացնում է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական երեք ուժերի առաջնորդների լուսանկարները՝ օգտվելով տվյալ ծրագրի հնարավորությունից: Միեւնույն ժամանակ շեշտում ենք, որ լուսանկարները չունեն որեւէ քաղաքական ենթատեքստ ու ուղղվածություն եւ նախընտրելի է վերաբերվել հումորով: