«Երդվում եմ պահել խոստումս». Ջենիֆեր Լոպեսը միացել է հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի արշավին (տեսանյութ)


«Երդվում եմ պահել խոստումս». Ջենիֆեր Լոպեսը միացել է հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի արշավին (տեսանյութ)
Ապրիլ 22 12:31 2017

Ամերիկյան հայտնի երգչուհի, դերասանուհի և պարուհի Ջենիֆեր Լոպեսը համալրել է Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» (The Promise) ֆիլմի #պահիրխոստումը (#keepthepromise) արշավին միացած արևմտյան աստղերի շարքը։ 

Համացանցում տարածված տեսանյութում Լոպեսը նշում է. «Մենք բոլորս էլ պետք է մտածենք մարդու իրավունքների պաշտպանության, փախստականներին ու երեխաներին օգնելու մասին: Ես Ջեյ Լոն եմ, ու երդվում եմ պահել խոստումս»:

Հավելենք, որ #պահիրխոստումն արշավին միացել են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսի են Ռայան Գոսլինգը, Էլթոն Ջոնը, Սիլվեստր Ստալոնեն, Բարբարա Սթրեյզանդը, Լեոնարդո Դի Կապրիոն։