Կհամագործակցենք ՀՀԿ-ի հետ, եթե լինեն ընդդիմություն ավագանիում և կառուցողական առաջարկներ ներկայացնեն. Փաշինյան


Կհամագործակցենք ՀՀԿ-ի հետ, եթե լինեն ընդդիմություն ավագանիում և կառուցողական առաջարկներ ներկայացնեն. Փաշինյան
Ապրիլ 21 19:29 2017

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ելք» կուսակցությունների դաշինքն այսօր՝ ապրիլի 21-ին երթ է սկսել Երևանի Մոսկովյան փողոցից դեպի Հյուսիսային պողոտա, որտեղ հանրահավաք է լինելու, ապա համերգ՝ «Ներմա» ռոք խմբի մասնակցությամբ։

Մինչ երթի մեկնարկը Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին՝ նշելով, որ դաշինքը գնում է հաղթանակի Երևանի ավագանու ընտրություններին։

Նա նշեց, որ հաղթանակի դեպքում համագործակցելու է բոլոր ուժերի հետ, որոնց նպատակը Երևանի զարգացումն է։ Պատասխանելով դիտարկմանը, թե նույնիսկ ՀՀԿ-ի՞, Փաշինյանն արջագանքեց. «Այո, եթե ՀՀԿ-ն լինի ընդդիմություն ավագանիում և կառուցողական առաջարկներ ներկայացնի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 



loading...