Եգիպտոսում ահաբեկիչները հարձակվել են հսկիչ-անցագրային կետի վրա, կան զոհեր


Եգիպտոսում ահաբեկիչները հարձակվել են հսկիչ-անցագրային կետի վրա, կան զոհեր
Հունվար 17 12:28 2017

Եգիպտոսի ՆԳՆ-ից հայտնել են, որ 8 ոստիկան է զոհվել և 3-ը ծանր վիրավորվել են երկրի հարավարևմտյան Վադի էլ-Գեդիդ նահանգում հսկիչ-անցագրային կետի վրա զինյալների հարձակման հետևանքով, հայտնում է RIA Novosti-ն։

Տվյալների համաձայն՝ արմատականները հարձակվել են ուժայինների վրա Էլ-Խարգա-Ասյուտ տանող ճանապարհին։ Հարձակման ժամանակ ոչնչացվել է 2 ահաբեկիչ։
Ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։