Նկարահանվել է «Եվրատեսիլ»-ի հայաստանյան տեսաբացիկը (լուսանկարներ)


Նկարահանվել է «Եվրատեսիլ»-ի հայաստանյան տեսաբացիկը (լուսանկարներ)
Ապրիլ 21 13:20 2017

Նկարահանվել է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը, որը եթեր կհեռարձակվի Արծվիկի եվրատեսիլյան ելույթից անմիջապես առաջ: Մրցույթի կազմակերպիչների որոշմամբ՝ այս տարի տեսանյութերը նկարահանել են մասնակից երկրների Հանրային հեռուստաընկերությունների ստեղծագործական խմբերը:
Տեսաբացիկներն այս տարի կներկայացնեն մրցույթի մասնակիցների զգացողությունները բեմ բարձրանալուց անմիջապես առաջ, ինչպես նաև մի քանի ակնթարթներ, որոնք առավելագույնս տպավորել են արտիստներին:

Հայաստանյան տեսաբացիկում ներկայացված կլինեն Արծվիկի կյանքի ամենահիշարժան և տպավորիչ ակնթարթը՝ հաղթանակը «Դեպի եվրատեսիլ»-ում: Բացի այդ, տեսանյութում կլինի Արծվիկի՝ օդապարիկով թռիքը, որը, ինչպես «Եվրատեսիլ»-ին մասնակցելը, տարիներ շարունակ եղել է նրա երազանքը:


Հայաստանյան պատվիրակին թռիչքի ընթացքում ուղեկցել են մրցութային «Fly with me» երգի հեղինակներ Ավետ Բարսեղյանը և Լիլիթ Նավասարդյանը, ովքեր ինչպես երգում, այնպես էլ տեսաբացիկում կոչ են անում եվրատեսիլյան երկրպագուներին «թռչել» Արծվիկի հետ:

 



loading...