Արցախում վիրավորված զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է


Արցախում վիրավորված զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է
Հունվար 17 12:25 2017

Պաշտպանության բանակի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հունվարի 16-ին ուշ երեկոյան զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Գուրգեն Սարգսյանի վիճակը ծայրահեղ ծանր է:

Զինծառայողը գտնվում է Արցախում, նրա ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխելու հարցը դեռեւս չի քննարկվում:

Նշենք, որ ըստ Պաշտպանության բանակի` դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:



loading...