Վենեսուելայի իշխանությունները շրջանառության մեջ են դրել երեք նոր թղթադրամներ


Վենեսուելայի իշխանությունները շրջանառության մեջ են դրել երեք նոր թղթադրամներ
Հունվար 17 12:00 2017

Վենեսուելայի իշխանությունները շրջանառության մեջ են դրել երեք նոր թղթադրամներ՝ 500-ից 20 հազար բոլիվար անվանական արժեքով: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով BBC-ն:

Կառավարությունը հարկադրված էր նման քայլի դիմել՝ կապված գերգնաճի հետ, որը 2017 թվականին կարող է հասնել 1600%-ի:

Սեւ շուկայում 20 հազար բոլիվար անվանական արժեքով թղթադրամը կարելի է փոխանակել 6 դոլարով:



loading...