Օբաման հեռանում է՝ համաշխարհային հանրությանը թողնելով մեծ խնդիր՝ ահաբեկչություն. Մադուրո


Օբաման հեռանում է՝ համաշխարհային հանրությանը թողնելով մեծ խնդիր՝ ահաբեկչություն. Մադուրո
Հունվար 17 10:52 2017

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն այդ պաշտոնից հեռացող Բարաք Օբամայից ավելի վատը չի լինի: Reuters-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն:

«Դոնալդ Թրամփի նկատմամբ հսկայական շահարկումներ եղան համաշխարհային լրատվամիջոցների կողմից, եւ մեզ չի զարմացնում նրա դեմ ատելության արշավը: Եկեք սպասենք, տեսնենք՝ ինչ տեղի կունենա, բայց ուզում եմ զգույշ լինել. նա Օբամայից ավելի վատը չի լինի»,- ասել է Մադուրոն:

Ըստ Gazeta-ի՝ Մադուրոն կարծում է, որ Օբաման հեռանում է՝ համաշխարհային հանրությանը թողնելով մեծ խնդիր՝ ահաբեկչություն:

Բացի այդ, Մադուրով հավելել է, որ Լատինական Ամերիկայում Օբամային կհիշեն Հոնդուրասում, Պարագվայում եւ Բրազիլիայում հեղաշրջման պատճառով: