Կարեն Կարապետյանը հունվարի 24-ին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:


Կարեն Կարապետյանը հունվարի 24-ին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Հունվար 17 10:48 2017

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի հրավերով հունվարի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Կառավարությունից  հայտնում են, որ այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Նախատեսվում է քննարկել հայ-ռուսական համագործակցության օրակարգը:

ՀՀ եւ ՌԴ վարչապետերը կանդրադառնան նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակում երկու երկրների ինտեգրացիոն համագործակցությանը,ինչը կնպաստի տարբեր ուղղություններով հայ-ռուսական փոխգործակցության ամրապնդմանն ու խորացմանը: