Ովքեր են Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց աղյուսակի հայ գործարարները


Ովքեր են Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց աղյուսակի հայ գործարարները
Ապրիլ 20 15:30 2017

Forbes.ru-ն կազմել է ռուսաստանաբնակ 200 ամենահարուստ գործարարների ամենամյա ցանկը, որն այս տարի կրկին գլխավորել է Լեոնիդ Միխելսոնը:

Ցանկում տեղ են գտել նաև 8 հայազգի գործարարաներ։

Այսպիսով, 18-րդ հորիզոնականում 6.8 միլիարդ դոլար կարողությամբ  Սերգեյ Գալիցկինն է (Հարությունյան); Նա «Մագնիտ» առևտրի ցանցի գործադիր տնօրենն է: 

32-րդ հորիզոնականում «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն է՝ 3.4 միլիարդ դոլար կարողությամբ:

 48-րդ հորիզոնականում «Ռոսգոսստրախ» ընկերության համասեփականատեր և գործադիր տնօրեն Դանիլ Խաչատուրով՝ 2 միլիարդ դոլար կարողությամբ:

 99-րդ հորիզոնականում գործարար Ռուբեն Վարդանյանն է ՝ 950 միլիոն դոլար կարողությամբ:

Ցուցակում տեղ են գտել Ալբերտ Ավդոլյանը, ով «ՍԿԱՐԼԵՏ» ընկերության հիմնադիրն է  (800 միլիոն դոլար), Նիկոլայ և Սերգեյ Սարգիսովները (700 միլիոն դոլար) և Անդրեյ Անդրեևը (Անդրեյ Օհանջանյան) (500 միլիոն դոլար)ё Mamba և Badoo ծանոթությունների կայքերի հիմնադիր: