«Չորրորդ իշխանություն». Ներսիկ Նազարյանը ԱՄՆ մեկնելիս ինքնաթիռում հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին


«Չորրորդ իշխանություն».  Ներսիկ Նազարյանը ԱՄՆ մեկնելիս ինքնաթիռում հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին
Հունվար 17 10:44 2017

«Երևանի նախկին ոստիկանապետ, այժմ՝ ԱԻՆ փրկարար ծառայության փոխտնօրեն Ներսիկ Նազարյանն օրերս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում չէր հերքել, որ ինքը ամանորին եղել է ԱՄՆ-ում։ Պարզվում է, նա ԱՄՆ էր մեկնել Փարիզով։ Իսկ Երևան-Փարիզ չվերթի ընթացքում օդանավում նա հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին։ Ականատեսներից մեկի պատմելով, չվերթի ողջ ընթացքում Ներսիկ Նազարյանն ու Ռոբերտ Քոչարյանը անդադար զրուցել ու ինչ-որ հարցեր են քննարկել։ Նրանց զրույցի բովանդակությունը, սակայն, մեզ ճշտեք չհաջողվեց»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։