«Ժամանակ». Նախագահական նստավայրում խորը հիսաթափված են վարչապետ Կարեն Կարապետյանի ասուլիսից


«Ժամանակ». Նախագահական նստավայրում խորը հիսաթափված են վարչապետ Կարեն Կարապետյանի ասուլիսից
Հունվար 17 10:01 2017

«Թե՛ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, թե՛ նրա առաջին տեղակալ Ալեքսան Հարությունյանը վարչապետին առաջարկել են պատրաստվել ասուլիսին, սակայն, Կարեն Կարապետյանը մերժել է նրանց օգնությունը։ Արդյունքում՝ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում՝ նախարարներ, վարչապետի ասուլիսը գնահատում են խայտառակ չստացված։ Դրա մասին են վկայում նաև իշխանական լրատվամիջոցների հաջորդած երեք օրերին ասուլիսի չեզոք և հերթապահ լուսաբանումը։ Ի տարբերություն վարչապետի ասուլիսի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ հանրային հեռուստաընկերությանը տված վերջին հարցազրույցը, օրինակ, ոչ միայն մի քանի անգամ ամբողջությամբ և հատվածներով ներառվեց հանրայինի տարբեր եթերաժամերում, այլև ժրաջանորեն տարածվում է սոցցանցերում։ Մեր տեղեկություններով՝ Կարեն Կարապետյանի վարչապետի պաշտոնում շարունակելու հեռանկարը գնալով ավելի մշուշոտ է դառնում, և իշխանությունը մինչև 2018թ. ապրիլի 9-ը վարչապետի պաշտոնի համար ամենահավանական թեկնածու պատրաստում է Վիգեն Սարգսյանին՝ որպես Սերժ Սարգսյանի տեղապահ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։