«Յանդեքսի» բոլոր մեքենաները չէ, որ հարկերը վճարում են․ նախարար


«Յանդեքսի» բոլոր մեքենաները չէ, որ հարկերը վճարում են․ նախարար
Ապրիլ 20 13:36 2017

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այն խոսակցություններին, թե «Յանդեքս» տաքսի ծառայությունը հարկերը չի մուծում։

«Այդքան էլ այդպես չի, հարկերը, բնական է, մուծում են այն վարորդները, ովքեր ուղևորափոխադրում են կատարում, այնտեղ մենք բաժանում ենք այն ծառայությունը, որը որ էլեկտրոնային մատուցվում է, բայց այն մեքենաները, որոնք որ ուղևորափոխադրում կատարում են, նրանք պարտավոր են վճարել»,-ասել է նախարարը։

 Նա նաև ընդգծել է, որ ըստ ներկայացրած բազաների՝ բոլոր մեքենաները չէ, որ վճարում են հարկերը։ «Դրա համար մենք ժամանակ առ ժամանակ ստուգումներ ենք կազմակերպում և հայտնաբերում»։