Արցախի հյուսիսային շրջաններում շահավետ բիզնես ծավալելու համար բացառիկ հնարավորություններ են ստեղծվել


Արցախի հյուսիսային շրջաններում շահավետ բիզնես ծավալելու համար բացառիկ հնարավորություններ են ստեղծվել
Ապրիլ 20 11:45 2017

Չնայած այն հանգամանքին, որ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման աշխատանքները դեռ ամբողջությամբ չեն ավարտվել (ըստ էության դրանք ավարտական փուլում են), այս տարի այդ ճանապարհով մարդկանց շարժը տեսանելի մեծացել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՂՀ նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Ըստ Աբրահամյանի՝ նպաստող հանգամանք է նաև այն, որ ճանապարհի հարակից հատվածում է Դադիվանքը, այդ ճանապարհը հարմար է նաև Գանձասար այցելելու համար:

«Դեռևս պասիվություն է նկատվում նմանատիպ ճանապարհներին հատուկ ենթակառուցվածքների մասով՝ ռեստորաններ, գազալցակայաններ, հյուրատներ, որոնք կարող են բավականին շահավետ բիզնես դառնալ: Հուսով եմ՝ գործարարները առաջիկայում առավել ակտիվ կլինեն, որովհետև նրանցից ակնկալիքը լոկ բերագործություն չէ, բացառիկ հնարավորություններ են ստեղծվել է Արցախի հյուսիսային շրջաններում ևս շահավետ բիզնես ծավալելու համար», - գրել է Տ.Աբրահամյանը:



loading...