Հունվարի 16-ին եւ լույս 17-ի գիշերը հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը` հայ արձակելով շուրջ 680 կրակոց


Հունվարի 16-ին եւ լույս 17-ի գիշերը հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի  ռեժիմը`  հայ  արձակելով շուրջ 680 կրակոց
Հունվար 17 09:53 2017

Հունվարի 16-ին եւ լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 680 կրակոց:

ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը եւ շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը: