«Իրատես». Սկսել են լուրջ «գլորումները» Կարեն Կարապետյանի ուղղությամբ


«Իրատես». Սկսել են լուրջ «գլորումները» Կարեն Կարապետյանի ուղղությամբ
Հունվար 17 09:49 2017

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե մինչեւ վերջերս լրատվական դաշտում լուրջ համերաշխություն կար վարչապետ Կարեն Կարապետյանի նկատմամբ, «մուտիլովկաներ-գլորումներ» գրեթե չկային: Չնայած նախագահականից լուրջ վերահսկողություն կա այդ կարգի հրապարակումների նկատմամբ, որ թիմը այսուհետ եւս «չգրոհի» թիմակիցների վրա, ինչը ցայս շատ հուժկու դրսեւորումներ է ունեցել, սակայն վերջին շրջանում, կապված Կարեն Կարապետյանի ակտիվացման հետ, կրկին սկսել են լուրջ «գլորումները» նրա ուղղությամբ:

Մեր տեղեկություններով` իշխանությունները դեռ լուռ հետեւում են, սակայն երբ խաղն ավելի հեռուն գնա, անպատիժ չեն թողնի այդ դրսեւորումները, որ թիմի ներսում նախընտրական շրջանում ճեղքվածքներ չլինեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում