Հունվարի 17-ի աստղագուշակ


Հունվարի 17-ի աստղագուշակ
Հունվար 17 01:02 2017

Խոյ

Առավոտը Խոյերը կարող են հատկացնել առօրյային: Ավելի լուրջ գործերի համար օրվա սկզբում կարող է չբավականացնել էներգիան: Ինքնազգացողության հետ խնդիրների դեպքում ավելի լավ է զբաղվել առողջությամբ, իսկ բարդ աշխատանքը կամ ինտենսիվ շփումը տեղափոխել օրվա երկրորդ կես: Երեկոն հարմար է նպատակային բանակցությունների, օրենքների, վերջին նորությունների, համատեղ ծրագրերի քննարկման համար:

Ցուլ

Առավոտյան Ցուլերին սպասվում է դադար ընթացիկ գործերում, անորոշության իրավիճակ: Հիշողության մեջ կարող են ակտիվորեն պտտվել վերջին գաղափարներն ու տպավորությունները: Օրվա երկրորդ կեսի համար կարելի է ծրագրել խորհրդակցություն, այցելություն բժշկի, կոսմետոլոգի, իրավական կամ այլ հարցերով խորհրդատուի, շփում հաճախորդների, գործընկերների հետ: Հնարավոր են առաջադիմական փոփոխություններ աշխատանքային միջավայրում:

Երկվորյակ

Երկվորյակները կարող են օրվա սկիզբն անցկացնել տանը: Եթե հենց առավոտից զբաղված եք գործերով, ավելի լավ է նախապատվությունը տալ առօրյա գործընթացներին, չշտապել որոշումներում, աշխատատար զբաղմունքներ չձեռնարկել: Նյարդայնությունը, ոնորոշությունը կամ այլ հանգամանք կխանգարի հասնել անհրաժեշտ արդյունքին: Երեկոյան մոտ կհայտնվեն թարմ գաղափարներ, հնարավոր են նորություններ ընկերներից, երեխաներից, գործընկերներից:

Խեցգետին

Օրվա առաջին կեսին Խեցգետիններին խորհուրդ է տրվում գործել ըստ հանգամանքների: Արժե հաշվի առնել մանր թյուրիմացությունների հավանականությունը: Օրվա երկրորդ կեսում ավելի շատ կոնկրետություն կհայտնվի շփման մեջ, կուժգնանա ուշադրությունը տնային իրադրության նկատմամբ: Հարմար պահ է ներընտանեկան ծրագրերի քննարկման համար, չարժե խուսափել հասունացած կարևոր խոսակցությունից:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ է տրվում նշանակալի նախաձեռնություններն ու շփումները տեղափոխել օրվա երկրորդ կես: Եթե հանգամանքները ստիպում են գործի անցնել առավոտյան, ավելի լավ է խուսափել խիստ որոշումների ընդունումից և ցանկացած հարցում խուսափողական դիրք գրավել: Օրվա առավել արդյունավետ շրջանը երեկոն է: Այն կարող է ձեզ բերել նամակներ, զանգեր, պաշտոնական նորություններ, այց, ուղևորություն կատարելու հնարավորություն ընձեռել:

Կույս

Կույսերի համար օրը կարող է սկսվել հավասարակշռությունը պահպանելու անհրաժեշտությունից: Հնարավոր է սուր արձագանք ուրիշի պահվածքին, սևեռվածություն շփման կամ մրցակցության նրբությունների վրա: Օրվա ընթացքում հնարավոր են փոփոխություններ բյուջեում, ծախսերի ցուցակում: Բացառված չէ, որ որոշեք շտապ գումար կանխիկացնել, տարադրամի փոխանակում կատարել, կանխավճար վերցնել կամ անձնական հաշվի հետ այլ գործողություն կատարել:

Կշեռք

Կշեռքների համար նշանակալի է օրվա երկրորդ կեսը: Այդ ժամանակ ի հայտ կգան անհրաժեշտ մտքերը, կաճի էներգիան, ավելի հեշտ կլինի արտահայտել խնդրանքները, ցուցումներ տալ, փաստարկել ձեր դիրքորոշումը: Հնարավոր է ուղևորություն, զրույց մերձավոր շրջապատի հետ: Ցանկալի է խոսել ամենակարևորի մասին, քանզի մանրամասն բացատրությունների և մանրուքների շուրջ վեճերի համար այժմ կարող են չբավականացնել ձեր ուժերը:

Կարիճ

Առավոտյան տրամաբանական մտածողությունը և պրագմատիզմը Կարիճներին չեն խանգարի մնալ երազող, դիտարկել զանազան այլընտրանքներ, փոխզիջումներ: Երեկոն թույլ կտա ավելի որոշակի մտածել, ստուգել ցանկացած տեղեկատվության համապատասխանությունն օրենքին, պայմանագրին, մասնագիտական, իրավական կամ այլ նորմերին: Կարող է ակտուալ դառնալ կարծիքների ճշտումն ու համաձայնեցումը, իրավաբանական խորհրդատվության ստացումը:

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ չի տրվում նոր գործ սկսել օրվա առաջին կեսին, քանզի այն ավելի շատ կորուստ և հիասթափություն կբերի, քան օգուտ: Մեծ է փակուղում հայտնվելու հավանականությունը: Խորհրդակցությունները, կարևոր այցերը, փոփոխություններն ավելի լավ է թողնել օրվա երկրորդ կեսին: Երեկոյան հեշտ կլինի փոխել տեսանկյունը, նորովի քննարկել ծրագրերը, թարմ և ճշգրիտ տվյալներ գտնել, պաշտպանել ձեր կարծիքը կամ հեղինակությունը:

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար այսօր ակտուալ է հավասարակշռության և փոխզիջման թեման: Ընթացիկ գործերով ավելի լավ է զբաղվել առավոտյան: Օրվա երկրորդ կեսը շտկումներ կմտցնի ծրագրերում, կփոխի ուժերի համադրությունը կամ հեռանկարների նկատմամբ ձեր պատկերացումները: Հնարավոր են պաշտոնական նորություններ, ղեկավարության կողմից նոր հրահանգներ: Կարող է պահանջվել երկխոսություն, դիրքորոշումների համաձայնեցում:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ չի տրվում ընկճվել, եթե չկան նորություններ և լավ մտքեր: Օրվա երկրորդ կեսին սպասվում են թարմ գաղափարներ, ազդեցիկ մարդկանցից կամ ատյաններից, հեռավոր տարածքներից նորություններ: Հնարավոր են երկար սպասված լուրեր կամ իրադարձությունների շրջադարձ՝ կապված ուղևորությունների, բարձրագույն կրթության ստացման, դատական հայցի, գիտական հետազոտության հետ:

Ձկներ

Օրվա սկզվում Ձկներին խորհուրդ է տրվում լցվել համբերությամբ և ամեն ինչին փիլիսոփայորեն վերաբերվել: Լարվածությունից առաջացած նյարդայնությունը կարող է հանգեցնել ժամանակավրեպ գործողությունների: Հնարավոր է ռևանշի հասնելու, իրադարձությունների հետագա ընթացքը կանխատեսելու ուժգին ցանկություն: Հանելուկների մի մասի պատասխանները կտա երեկոն, սակայն բացառված չէ, որ դրանք ձեզ այլևս պետք չլինեն: