Սպարտակը պաշտոնապես հայտարարեց Լուիս Ադրիանոյի տրանսֆերը գնելու մասին


Սպարտակը պաշտոնապես հայտարարեց Լուիս Ադրիանոյի տրանսֆերը գնելու մասին
Հունվար 17 00:21 2017

Իտալական «Միլանի» հարձակվող Լուիս Ադրիանոն պաշտոնապես տեղափոխվեց Մոսկվայի «Սպարտակ»,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Հաղորդվում է, որ բրազիլացի ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր է կնքել մոսկովյան ակումբի հետ: Գործարքն ուժի մեջ կմտնի հունվարի 25-ից:

29-ամյա հարձակվողն Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել էր 7 հանդիպման: