Մոսկվա-Ուֆա ինքնաթիռն օդանավակայան է վերադարձել հրամանատարի ինքնազգացողության վատթարացման պատճառով


Մոսկվա-Ուֆա ինքնաթիռն օդանավակայան է վերադարձել հրամանատարի ինքնազգացողության վատթարացման պատճառով
Հունվար 17 00:04 2017

Մոսկվայից Ուֆա ուղևորվող ուղևորատար ինքնաթիռը ստիպված է եղել օդանավակայան վերադառնալ օդանավի հրամանատարի ինքնազգացողության վատթարացման պատճառով: Այս մասին Interfax-ին հաղորդել է արտակարգ ծառայությունների աղբյուրը:

«A320 ինքնաթիռը «Շերեմետևո» օդանավակայանից մեկնել է Ուֆա, երկրորդ օդաչուն հայտնել է օդանավի հրամանատարի ինքնազգացողության կտրուկ վատթարացման և հետ գնալու որոշման մասին»,-պատմել է աղբյուրը:

Նա նաև նշել է, որ ինքնաթիռում եղել է մոտ 150 ուղևոր:

«Ինքնաթիռը բարեհաջող վերադարձել է «Շերեմետևո»: Հրամանատարը շտապ կարգով տեղափոխվել է հիվանդանոց», - հավելել է աղբյուրը:



loading...