Տարոն Մարգարյանի ունեցվածքի 90 տոկոսը յուրացվել է Երևանի քաղաքապետարանի բյուջեից. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)


Տարոն Մարգարյանի ունեցվածքի 90 տոկոսը յուրացվել է Երևանի քաղաքապետարանի բյուջեից. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
Ապրիլ 18 20:04 2017

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հարստության մի մասը Երևան քաղաքի բյուջեի հաշվին է գոյացել: Նա այսօր՝ ապրիլի 18-ին, Էրեբունի պատմամշակութային թանգարանի բարձունքին հանդիպել է լրագրողների հետ։ 

«Չեմ կասկածում, որ տաևրոն Մարգարյանի հարստության 90 տոկոսը Երևանի քաղաքապետարանի միջոցների յուրացումն է կազմում: Եթե համեմատություն անենք, կարող եմ միանշանակ ասել, որ բարձրաստիճան պաշտոնյան չի կարող կուտակել նմանատիպ հարստություն: Բարձրաստիճան պաշտոնյայի աշխատավարձը կարող է բավարարել նվազ հարցերի լուծման համար: Արդեն տասը տարի է բարձրաստիճան պետական պաշտոնյա եմ և ես չեմ ձեռք բերել որևիցե կարողություն և չէի էլ կարող, որովհետև այդ աշխատավարձով չես կարող նման կարողություն ձեռք բերել», -հայտարարեց Փոստանջյանը:

Մանրմասները՝ տեսանյութում

 



loading...