Անկարան դեմ է արտահայտվել Աստանայի բանակցություններին սիրիական քրդերի մասնակցությանը


Անկարան դեմ է արտահայտվել Աստանայի բանակցություններին սիրիական քրդերի մասնակցությանը
Հունվար 16 23:45 2017

Թուրքիայի փոխվաչապետ Նուման Քուրթուլմուշը հայտնել է, որ պաշտոնական Անկարան դեմ է Աստանայում սիրիական հակամարտության կարգավորման շուրջ կայանալիք բանակցություններին սիրիայի քրդերի Դեմոկրատական միություն կուսակցության (PYD մասնակցությանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թուրքական «A Haber» լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:
Դեմ լինելու պատճառն այն է, որ պաշտոնական Անկարան սիրիայի քրդերի Դեմոկրատական միություն կուսակցությունը դիտարկում է որպես ահաբեկչական կազմակերպություն, որը գործում է Քրդստանի բանվորական կուսակցության(PKK) հետ համատեղ:
«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը և այլ ահաբեկյական կազմակերպություններ, այնպես էլ PYD-ն չեն կարող մասնակցել Սիրիայի շուրջ տեղի ունեցող հանդիպումներին դա կլինի Աստանայում, Ժնևում, թե մեկ այլ վայրում»,- ասել է փոխվաչապետը:
Քուրթուլմուշը նաև հավելել է, որ Թուրքիան հույս ունի, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հաշվի կառնի Թուրքիայի դիրքորոշումը Սիրիական հակամարտության կարգավորման հարցում և ԱՄՆ-ը կդադարեցնի աջակցությունը PYD-ին, և կհասկանա որ PYD-ն չի կարող միջոց հանդիսանալ ԱՄՆ-ի համար տարածաշրջանում իր նպատակներին հասնելու համար: