Եգիպտոսի Գերագույն դատարանն ապօրինի է ճանաչել Սաուդյան Արաբիային Կարմիր ծովի կղզիների հանձնումը


Եգիպտոսի Գերագույն դատարանն ապօրինի է ճանաչել Սաուդյան Արաբիային Կարմիր ծովի կղզիների հանձնումը
Հունվար 16 23:35 2017

Չինական The South China Morning Post թերթի փոխանցմամբ՝ Եգիպտոսի Գերագույն դատարանը հաստատել է, որ Սաուդյան Արաբիային Կարմիր ծովի Տիրան ու Սանաֆիր կղզիների հանձնումն ապօրինի է։

Այդպիսով՝ նա մերժել է Եգիպտոսի կառավարության բողոքարկումը ընդդեմ վարչական դատարանի որոշման, որով ուժը կորցրած է ճանաչվել նախորդ տարվա դեկտեմբերի վերջին Սաուդյան Արաբիային կղզիները հանձնելու մասին պայմանագիրը։
Եգիպտոսի Գերագույն դատարանի տարածած հայտարարության մեջ նշված է, որ կառավարությունը չի կարողացել ներկայացնել փաստաթղթեր, որոնք կապացուցեին հակառակը։

Նախորդ տարվա ապրիլին Եգիպտոս այցելել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլլահ Ազիզ ալ-Սաուդը և այցի ժամանակ կողմերը ստորագրեցին կղզիները սաուդյան կողմին հանձնելու մասին պայմանագիրը։
Եգիպտոսի իշխանություններն այն ժամանակ պարզաբանեցին, որ կղզիները պատկանում են թագավորությանը և 1950 թվականից Կահիրեի պաշտպանության ներքո են գտնվել սաուդցիների խնդրանքով։ Այդ որոշումը հարուցել էր բազմաթիվ եգիպտացիների դժգոհությունը։