Վիեննայի դատարանը փնտրում է Ադրբեջանի ձյուդոյի գլխավոր մարզչին


Վիեննայի դատարանը փնտրում է Ադրբեջանի ձյուդոյի գլխավոր մարզչին
Հունվար 16 23:15 2017

Վիեննայի բարձրագույն դատարանի կողմից Ձյուդոյի օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն 56-ամյա Պետեր Զայզենբահերի ձերբակալության թույլտվություն է տրվել:

2016 թվականի դեկտեմբերի 19-ին ավստրիացի չեմպիոնը չի ներկայացել դատարան՝ լսումների: Վերջինիս մեղադրել են անչափահասներին բռնաբարելու մեջ:

Ինչպես հաղորդվում է դատարանի հայտարարության մեջ, ձերբակալության թույլտվությունը տրվել է դեռ նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին, երբ նախկին մարզիկը, ով այժմ համարվում է Ադրբեջանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչը, չի ներկայացել դատարան:

«Հետաքննական և տակտիկական գործողություններից ելնելով՝ որոշում է կայացվել տեղեկությունը չտարածել լրատվամիջոցներում, որպեսզի վերջինիս որոնողական աշխատանքներն ընթանան առանց խնդիների»,- նշել են դատարանում:

Դատարանի ներկայացուցիչ Կրիստինա Զալցբորնը հայտնել է, որ մեղադրյալը փնտրվում է ամբողջ աշխարհով: Վերջինիս փաստաբար Բերնհարդ Լեհոֆերը նույնպես չգիտի, թե որտեղ է գտնվում իր հաճախորդը:

Դրվագները տեղի են ունեցել 90-ականների վերջին և 2000-ականների սկզբին, երբ Զայզենբահերն աշխատում էր Վիեննայում: