Ադրբեջանում դոլարի պաշտոնական փոխարժեքը անցել է 1,8 մանաթը


Ադրբեջանում դոլարի պաշտոնական փոխարժեքը անցել է 1,8 մանաթը
Հունվար 16 23:03 2017

Հունվարի 16-ին Ադրբեջանի կենտրոնական բանկի և նավթային պետական հիմնադրամի մասնակցությամբ կայացել է արտարժույթի փոխարժեքի սահմանման հերթական աճուրդը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Աճուրդում դոլար-մանաթ միջին փոխարժեքը սահմանվել է 1, 8045 մանաթ:
Հունվարի 16-ի դրությամբ Ադրբեջանի կենտրոնական բանկի կողմից սահմանված դոլար-մանաթ փոխաժեքը եղել է 1,7867 մանաթ:
Ադրբեջանական փորձագետների փոխանցմամբ` ազգային արժույթի արագընթաց անկումը կշարունակվի նաեւ 2017 թվականին:
Ադրբեջանցի հայտնի տնտեսագետ-փորձագետ Գուբադ Իբադօղլուն azadliq.info-ի հետ զրույցում նշել էր, որ ընթացիկ տարում ադրբեջանական մանաթի՝ դոլարի նկատմամբ փոխարժեքը կանխատեսում է 2,20-2,50 մանաթի սահմաններում: