Իրանի ՀՕՊ-ն անօդաչու թռչող սարք է խոցել Թեհրանի երկնքում


Իրանի ՀՕՊ-ն անօդաչու թռչող սարք է խոցել Թեհրանի երկնքում
Հունվար 16 22:33 2017

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ՀՕՊ-ը մայրաքաղաք Թեհրանի երկնքում խոցել է անհայտ ծագման քաղաքացիական անօդաչու թռչող սարք։

Այդ մասին հայտարարել է Թեհրանի նահանգապետ Իսա Ֆարհադին՝ ընդգծելով, որ մի քանի կրակոց է արվել ԱԹՍ-ի ուղղությամբ. «Դա չի եղել ռազմական ԱԹՍ։ Մենք չգիտենք, թե ում է պատկանում այն»։