Գեղամ Կադիմյանը տեղափոխվել է Լուգանսկի «Զարյա»


Գեղամ Կադիմյանը տեղափոխվել է Լուգանսկի «Զարյա»
Հունվար 16 22:21 2017

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանը ելույթները կշարունակի Լուգանսկի «Զարյայում»: Այդ մասին տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները:

Հայազգի ֆուտբոլիստն իր նոր ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր:

Մինչ այդ Գեղամ Կադիմյանը հանդես էր գալիս Լվովի «Կարպատներ» թիմում, սակայն այս տարվա սկզբին ուկրաինական ակումբը չեղարկել էր նրա պայմանագիրը եւ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ շնորհել: