Բույսեր, որոնց վրա աճում են մեզ հայտնի մթերքները (ֆոտոշարք)


Բույսեր, որոնց վրա աճում են մեզ հայտնի մթերքները (ֆոտոշարք)
Հունվար 16 22:18 2017

Անանաս, կոկոս, գետնանուշ, ծնեբեկ`շատերի համար սրանք հայտնի և սիրված մթերքներ են, սակայն, հավանաբար, քչերը գիտեն, թե ինչպիսի տեսք ունեն նրանք ծառի վրա, քանի որ մենք դրանք հիմնականում տեսնում ենք արդեն «պատրաստի» վիճակում:

 

Քչերը գիտեն, որ անանասը ծառի վրա չի աճում

Դրան հակառակ` արմավի սերմերը, կամ ինչպես ասում են «խուրման», աճում է հենց ծառի վրա

Հնդկական ընկույզը բացառիկ տեսք ունի, նույնիսկ գլխի էլ չես ընկնի, թե ինչ պտուղ է ծառից կախված

Նուռը աճում է ոչ շատ մեծ թփերի վրա, որոնց բարձրությունը չի անցնում 5-6 մետրից

Ծնեբեկը (մալաժո), որը համարվում է դելիկատես, բազմամյա բույսի ընդամենը վերին հատվածն է

Գետնանուշը (арахис) լոբազգիների ընտանիքին պատկանող մեկամյա բույս է, այլ ոչ թե ընկույզ, ինչպես կարծում են շատերը: Պտուղները հասունանում են հողի տակ` 8-10 սմ խորության մեջ:

Կանգուրը (артишок) աստղածաղիկների (астра) ընտանիքի բույս է: Վերևի նկարում բույսի ծաղիկն է` ծաղկած վիճակում, իսկ ներքևի նկարում` մթերքը` պատրաստի վիճակում: