Կուրսի տղերքին «դոդիկ» ա ասել. երիտասարդը պատմել է, թե ինչու է սպանել կուրսընկերոջը (տեսանյութ)


Կուրսի տղերքին «դոդիկ» ա ասել. երիտասարդը պատմել է, թե ինչու է սպանել կուրսընկերոջը (տեսանյութ)
Հունվար 16 21:47 2017

2017թ. հունվարի 11-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, «Շտապօգնություն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում գտնվող տաղավարի սեղանին հայտնաբերվել է Վահե Մուրադյանի (ծնված՝1998 թվականի դեկտեմբերին) դին՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով, իսկ մեկ այլ երիտասարդ՝ Ռաֆֆի Մարտիրոսյանը (ծնված 1999 թ. մարտին), «ձախ սրունքի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ, նույն հասցեից տեղափոխվել է «թիվ 1 համալսարանական հիվանդանոց»:

18-ամյա Վահեին սպանելու մեջ մեղադրվող 20-ամյա Կարեն Չատիկյանը ոստիկաններին պատմել է, թե ինչու է նման քայլի դիմել:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: