Իրանը չի ձգտում հասնել Սաուդյան Արաբիայի վարչակարգի տապալմանը. իրանցի պաշտոնյա


Իրանը չի ձգտում հասնել Սաուդյան Արաբիայի վարչակարգի տապալմանը. իրանցի պաշտոնյա
Հունվար 16 21:30 2017

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին, մեկնաբանելով Սաուդյան Արաբիայի մի շարք պաշտոնյաների հայտարարությունները, հայտարարել է, որ Իրանը չի ձգտում տապալել սաուդյան վարչակարգը.
«Իրանը փորձում է կասեցնել այն փորձերը, որոնք ուղղված են Սիրիայի կառավարության տապալմանը։ Սիրիայի ժողովուրդը իրավասու է անձամբ լուծել իր ճակատագիրը»։

Շամհանին հայտարարել է, որ սաուդյան վարչակարգը չի հանգեցնի նրան, որ իշխանության կգա իդեալական կառավարություն, ընդհակառակը բավական հավանական է, որ երկրում կգերակայի թաքֆիրիզմի գաղափարախոսությունը։

Նա ընդգծել է, որ Իրանը մշտապես դիմակայում է ծայրահեղականության սպառնալիքին և աջակցում է տարածաշրջանի երկրների տարածշքային ամբողջականությանը.
«Դժբախտաբար Սաուդյան Արաբիայի ու Եմենի տարածաշրջանային քաղաքականության հետևանքները գործնականում հանգեցրել են ահաբեկչական խմբերի ուժեղացմանը»։