1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Հիասթափվում եմ, երբ առերեսվում եմ մարդկային ստոր որակների հետ. Վ. Էնֆիաջյանի «Կյանքը մեկ օրում»

Armday.amշարունակում է «Կյանքը մեկ օրում» նախագիծը, որի միջոցով փորձելու ենք հանրությանը ներկայացնել գրեթե բոլոր ոլորտների հայտնի մարդկանց կյանքը պատմությունը, գաղափարները, անցած ճանապարհը: Այս շաբաթ մեր հյուրն է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

Ժամանակին ընդհուպ ՀՀԿ-ից առաջարկներ եմ ունեցել

Երբես դեռևս ծավալում էի հասարակականգործունեություն, այդ ժամանակահատվածում բավականին պահանջված էի իմ թիմի ներկայացուցիչների հետ քաղաքակ անտարբեր կուսակցությունների կողմից, որոնք բավականին ուժեղ դիրքերուն եին: Ընդհուպ մինչև այսօրվա իշխող քաղաքական ուժից էլ եմ առաջարկներ ունեցել, բայցինձ ավելի շատ գրավեցին Գագիկ Ծառուկյանի ծրագրերը, մոտեցումները, որոնք մենք, իվերջո, կարողացանք մեր գաղափարական հենքը դարձնել և շարժվել առաջ: Երբևիցե դրանից հետո նման հարցերի շուրջ չեմ մտածել՝ անկախ տեղի ունցած ամենատարբեր դժվարություններից: Ես կարծում եմ, որ դժվարությունները քաղաքականության մեջ անխուսափելի են, պետք է դրանք հաղթահարելու կամ քունենալ և իրականությունը փոխել: Կան մարդիկ, ովքեր դժվարությունների հետ առերեսվելու դեպքում փոխում են իրենց քաղաքական թիմը, սկզբունքները, մոտեցումները: Դա ընդունելի ճանապարհ չէ:

Երջանկությունը սիրելի մարդկանց երջանիկ տեսնելն է

Կնոջս հետ ծանոթացել եմ ուսանողական տարիներին, մենք միևնույն ԲՈՒՀ-ում ենք սովորել:Կինս օտար լեզվի մասնագետ է: Կարող եմ ասել, որ մեր ընտանիքի ձևավորման առանցքային բովանդակային մասը մեր սերն է եղել, ինչպես նաև փոխադարձ հարգանքն ու վստահությունը:Ինձ համար երջանկությունը իմ սիրելի մարդկանց երջանիկ տեսնելն է: Այս կյանքում պետք է առաջին հերթին շնորհակալ լինել Աստծուն, որ ունես առողջ ընտանիք: Պետք է շնորհակալ լինել, որ ունես ազնիվ նպատակներ, որոնք տեղավորվում են ընդհանուր գաղափարների համատեքստում և ընդունելի են:

Կյանքիս ամենակարևոր խորհուրդը հայրս է տվել

Ամենակարևոր խորհուրդը, որ երբևէ ստացել եմ, հորս կողմից է եղել: Այդ ժամանակ ես դեռ շատ փոքր էի, բայց այդ խորհուրդը մտապահել եմ: Հայրս խորհուդր տվեց կյանքում որտեղ էլ լինեմ, ինչ մասնագիտություն էլ ունենամ, լինեմ առաջատարը և կարողանամ իմ արածին ինքս օբյեկտիվ գնահատական տալ:

Փորձում եմ միշտ պատասխանել երեխաներիս հարցերին

Երեխաներս միշտ շատ հարցեր են տալիս: Կարծում եմ, պետք է չզլանալ ու միշտ պատասխանել երեխաների հարցերին, քանի որ իրենց հետաքրքրությունների տիրույթում գտնվում է ամեն ինչ: Փորձում եմ միշտ պատասխանել նրանց հարցերին: Ավագ որդիս 12 տարեկան է, միջնեկը՝ 10, կրտսերը՝ 1: Փոքր տղաս դեռևս հարցեր չի տալիս, բայց միշտ հարցական հայացքով ասում է՝ «պապա»: Ավագ որդիս երբ դեռ փոքր էր ու ես առավոտյան գնում էի աշխատանքի, երեկոյան վերադառնում, մի օր ինձ զարմացած, շատ լուրջ դեմքով հարցրեց՝ դու ամեն օր ե՞ս աշխատանքի գնում:

Չեմ միջամտելու երեխաներիս մասնագիտական ընտրությանը

Որոշել եմ չմիջամտել երեխաներիս մասնագիտական ընտրությանը: Կարծում եմ, որ իրենք իրենց մեջ դրանք պիտի բացահայտեն, մենք պետք է միայն նպաստենք դրան: Երկու որդիներս էլ փոքր հասակում ուզում էի զինվոր դառնալ, հիմա հետաքրքությունները մի փոքր փոխվել են: Ավագ որդուս մեջ հասունություն եմ նկատում, ապագա մասնագիտության մասին խոսելիս, ասում է, որ դեռ չի որոշել, թե ինչ է դառնալու: Սա, կարծում եմ, նաև շրջապատի արդյունքն է, որովհետև հիմա նրա արդեն այն տարիքն է, երբ ամեն ինչ սկսում են քննարկել հասակակիցների հետ:

Քաղաքականության մեջ պարբերաբար հիասթափվում ես

Ես հոգնում կամ հիասթափվում եմ, երբ որևէ մարդու հետ հույս եմ կապել ու դա չի արդարացվել: Հիասթափվում եմ, երբ առերեսվում եմ մարդկային ստոր որակների հետ: Բայց ես ինքս ինձ ամուր ու ուժեղ մարդ եմ համարում: Կարծում եմ, որ այդ իրավիճակներից պետք է միշտ վեր լինել, հետևություններ անել և անցնել առաջ, ուրիշ ոչինչ: Ցավոք, քաղաքական դաշտում այդ հիասթափությունները պարբերաբար լինում են:

Գագիկ Ծառուկյանի վերադարձով մենք անհամեմատ ավելի ուժեղ կլինենք

Եկեք ճիշտ գնահատենք իրականությունը՝ այսօրվա քաղաքական դաշտում, կուսակցություններում, հասարակական ամենատարբեր շերտերում Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հարցը քննարկվում է: Եվ ես կարծում եմ նաև տարօրինակ կլիներ, եթե ԲՀԿ-ում և հատկապես քաղխորհրդի նիստում այդ հարցը չքննարկվեր: Կարծում եմ՝ իր մասնակցութամբ մենք անհամեմատ ավելի ուժեղ կլինենք:

Մտքերը շարունակելով…

Իմ կյանքը բավականին հետաքրքիր է:

Մի օր ես կփորձեմ ազատ անկման զգացողությունը: Կթռչեմ օդապարիկով:

Կյանքը մեկ օրում չի կարող լինել: Եթե կյանքը կա, այն ավելի խորը փիլիսոփայական իաստ ունի: Մեկ օրվա գաղափարը շատ կարճ է:

Տարիների ընթացքում մարդ իմաստանում է;

Իմ օրերի մեջ շնորհակալ եմ Աստծուն:

Կարինա Սահակյան

Տաթև Այվազյան

Լուսանկարները՝ Մաքսիմ Սարգսյանի և Վահե Էնֆիջայանի անձնական արխիվից

 

 

loading...
Ապրիլի 29-ի աստղագուշակ 13 թվի առեղծվածը Արագ դիետա. նիհարեք 7 կիլոգրամ՝ մեկ շաբաթում 5 գաղտնիք, որոնք չի կարելի բացահայտել սոցկայք... Ազատվեք ողնաշարի ցավից Ինչպես վերականգնել հոգեկան վիճակը՝ բաժանումից... Ո՞ր կողմից պետք է լինի պատառաքաղը և գդալը կամ... Հաքերային հարձակում Թուրքիայից Սփռելով լավատեսություն՝ Նուբայի լեռներում.«Ավ... Շների վարժեցված ընտանիքը.սա անհավատալի է.տեսա... Լե Պենը պատասխանել է իր օգտին չքվեարկելու Զիդ... Ավստրիայի նախագահը իսլամաֆոբիայի դեմ պայքարել... Ելակի օգտակար հատկությունների մասին Անկարայի դատարանն անմեղ է ճանաչել քաղաքացուն,... Ինչպե՞ս տան պայմաններում մաքրել լյարդը Ինչպես են մարդիկ բաժանվում՝ ըստ հորոսկոպի նշա... ԱՄՆ ռազմական տեխնիկա է տրամադրել Սիրիայի քրդե... ԵՄ-ն ճանաչում է Թուրքիայի սահմանադրական հանրա... Արամ Ասատրյանի թոռնուհու շքեղ հարսանիքը. բացա... Հռոմի պապը գնահատել է տարածաշրջանի խնդիրների ... Ավելի քան 50 հիվանդություն բուժող դեղամիջոց, ... Մայիս ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կ... Էրդողանը Թուրքիայի՝ Եվրոպա տանող ճանապարհին «... ԱՄՆ-ը Սիրիայի հարցով Աստանայում բանակցություն... Բրիտանիայի արտգործնախարարը կոչ է արել Ռուսաստ...